Orange-ի բաժանորդները կհանդիպեն երգչուհուն
"Եվրատեսիլ 2010”- ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մայիսի 16-ին Orange-ի գլխավոր խանութում կհանդիպի Orange-ի այն բաժանորդներին, ովքեր լավագույնը կճանաչվեն "Բարև Օսլո” նախաձեռնության "Զորակցենք Հայաստանին” SMS-արշավի ընթացքում, ինչպես նաև հատուկ SMS-մրցույթի հաղթողներին:
Բարեւ Օսլո
"Զորակցենք Հայաստանին” SMS-արշավը Orange-ի` "Եվրատեսիլ”-ին նվիրված "Բարև Օսլո” նախաձեռնության միջոցառումներից մեկն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են իրենց բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Հայաստանի մասնակցին` ուղարկելով կարճ հաղորդագրություններ 1447 կարճ համարին կամ էլ անմիջապես Orange-ի խանութներում փակցնելով մաղթանքները ծիրանի ծառ պատկերող հատուկ վահանակների վրա:
"Եվրատեսիլ 2010”- ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը
Երգչուհին ինքը կընտրի լավագույն 15 մաղթանքները, որոնց հեղինակներն էլ կստանան նվերներ հանդիպման ժամանակ:
"Բարև Օսլո” նախաձեռնության շրջանակներում մայիսի 1-ից ընթացքի մեջ է նաեւ "Եվրատեսիլ”-ին նվիրված հատուկ SMS-մրցույթը, որի 4 հաղթողները նույնպես կհանդիպեն Եվա Ռիվասին եւ անմիջապես նրանից կստանան Օսլոյում կայանալիք "Եվրատեսիլ”-ի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ համերգներին մասնակցելու ուղեգրերը: